EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Վասպուրականի տարազը
16 Ապրիլի, 2020
Վասպուրականի տարազը տարածված էր Վանա լճի ավազանում։ Կանանց տարազի մեջ իշխող ձևը երկար շրջազգեստներն էին՝ գոգնոցի զուգակցությամբ: Կանացի տարազը հնում շալից էր կարվում:19-դարում և 20-րդ դարի սկզբին արդեն միայն գոգնոցն էր, որ երբեմն կարվում էր շալից, բայց այն երբեմն կտավով էր փոխարինվում: Տոն օրերին կանայք իրար վրա հագնում էին 2-5 զբուն, որոնց տարբեր գույները պիտի երևային: Ունևոր կանանց արծաթե գոտու ճարմանդի վրա պատկերված էր պտղաբերության հովանավոր Նար աստվածուհին: Գոգնոցը լինում է երկու տեսակի՝ սովորական և ամբողջ լանջը ու առաջամասը ծածկող: Աղջիկների և կանանց գլխի հարդարանքները տարբեր էին: Առաջներում կրում էին բազմաթիվ զարդերով ֆեսանման գլխարկներ:Պարանոցը, կուրծքը և բազուկները զարդարում էին մի քանի շարք արծաթե վզնոցներով,ապարանջաններով: