EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Հայկական տարազի մեջ գոտին միշտ համարվել է հագուստի հիմնական տարրերից մեկը
17 Ապրիլի, 2020
Հայկական տարազի մեջ գոտին միշտ համարվել է հագուստի հիմնական տարրերից մեկը՝ լրացնելով և դարձնելով այն ավելի ամբողջական: Գոտի կրել են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Այն զարդարել են բուսական, կենդանական, երկրաչափական և այլ նախշերով: Հիմնական երկրաչափական զարդամոտիվները եղել են ռոմբը, քառանկյունին, շրջանը, աստղը (հնգաթև, վեցաթև), խաչը, որոնք արտահայտել են բնության չորս տարրերի` հողի, ջրի, օդի, արևի գաղափարները: Հայաստանի տարածքում հայտնաբերված գոտիները վկայում են մեր նախնիների գիտելիքների, մշակույթի, նաև աստղագիտական գիտելիքների մակարդակը: Յուրաքանչյուր գոտի ինքնատիպ ու կատարյալ է՝ թե՛ պատրաստման եղանակով, և թե նախշազարդման առումով: