EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Տրապիզոնի տարազը
21 Ապրիլի, 2020
Տրապիզոնի տարազը ձևավորվել է Հայաստանի տարբեր վայրերից Տրապիզոնում բնակություն հաստատած հայերի ամենատարբեր տարազների միաձուլումից:
Կանացի հագուստի կարևոր մասերից էր վերնազգեստը: Այն կարվում էր մանուշակագույն, կանաչ և մուգ կարմիր մետաքսից: Զարդարում էին ոլորված ոսկեթել ասեղնագործությամբ: Թևքաբերանները ասեղնագործվում էին բուսանախշերի լայն շերտով, իսկ եզրերին կարվում էին ծալազարդեր: Գլխարկը կարվում էր կարմիր ու սև գույնի մահուդից կամ մետաքսից: Ասեղնագործվում էր և զարդարվում դրամներով:
Տրապիզոնի տարազը պահպանվեց մինչև 1930-ական թվականները: