EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Համշենահայ տղամարդկանց տարազը
29 Ապրիլի, 2020
Համշենահայ տղամարդկանց հին տարազը բոլորովին նման չի եղել 19-րդ դարի վերջերի նրանց նոր տարազին։ Մինչև 19-րդ դարը համարյա բոլոր համշենահայ գյուղերում՝ Սյուրմենեից Տրապիզոն, Օրդուից՝ Սամսոն, տղամարդիկ հագել են մինչև գետին հասնող, լայն ծալքերով շալվար, մեջքին մի քանի անգամ փաթաթած սպիտակ գոտի, վրայից արխալուղ մինչև ծնկները, երբեմն կարճ չուխա, գլխին՝ սպիտակ կուկուլա (բաշլուղ), որի երկար թևերը միշտ փռված էին լինում ուսերին, ոտքերին՝ բրդե գուլպա, սրունքներին՝ նախշուն զանգապան։ 19-րդ դարից հետո տղամարդկանց նահապետական, մինչև կրունկը հասնող լայն ու ծալքավոր շալվարներն, ու երկար արխալուղները աստիճանաբար իրենց տեղը զիջում են նեղ «զիպկա» անդրավարտիքներին ու կարճ չուխային։ 1910-ական թվականներին գյուղերում միայն հատուկենտ ծերունիներ էին հագնում հին տարազ։