EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Կարինի հագուստի գլխի հարդարանքը
06 Մայիսի, 2020
Կարինի հագուստի գլխի հարդարանքը շատ յուրօրինակ էր։ Այն առանձնահատուկ շքեղություն ու տեսք էր տալիս զգեստին, կանայք սանրում էին մազերը, հագնում մուգ կարմիր գույնի գլխարկ երկար փնջիկով։ Գլխի հարդարանքի բաղկացուցիչ մասերից էին մարգարտաշար քունքակախիկները՝ յուրաքանչյուր կողմում 5-ից 6-ական զույգ։ Յուրաքանչյուր զույգը միացված էր լայնակի գծիկներով, որոնք նույնպես մարգարտաշար էին։ Զույգի ծայրը ներքևում միացվում էր և կախվում մեկ ոսկյա դրամ։ Մարգարտաշար կախիկները միացվում էին կտորի նեղ ժապավենի վրա և այդ ժապավենը կապվում էր գլխարկի վրայից: Գլխի հարդարանքի մասերից էր ճակտնոցը, որը բաղկացածր էր երկու շարք ոսկյա դրամների շարանից, ընդ որում կենտրոնում քթի ուղղությամբ, մեկ մեծ դրամ էր տեղավորվում, որը կոչվում էր միջանոց։ Դրամների քանակը հասնում էր 200-ի։