EN | RUS | ARM
EN | RUS | ARM
<<Մարաշլեան>> ֆոտոատելիե էին եկել հայտնի բլոգգերներ Եգիպտոսից:
17 Հունվարի, 2019
Եգիպտոսից հայտնի բլոգգեր-ամուսիններ Շաան Թերզիբաշjանը և Մելիսսա Խորխորյանը ծանոթացել են բավականին անսովոր եղանակով: Նրանց <<կապել>> է հայկական այբուբենը: Սամ շաանը եգիպտոսի հայ է, իսկ Մելիսսան ծնունդով Ստամբուլից է:

Շաանը, տեսնելով Մելիսսայի նկարը ինստագրամում, ուշադրություն դարձրեց նրա ձեռքի թևնոցին, որի վրա գրված էր հայատառ: Նրա մոտ ցանկություն առաջացավ իմանալու ավելին անծանոթուհու մասին: Առաջին անգամ նրանք հանդիպեցին Լիբանանում, իսկ 2015-ի ամուսնացան և մինչ այժմ ապրում են Կահիրեում:
Ինչպես իրենք նշում են ֆուդ-բլոգգինգով սկսել են զբաղվել պատահաբար: Շաանի խոսքով նրանք երկուսն էլ մեծացել են հայ ընտանիքում, որտեղ խոհանոցը միշտ եղել է առաջին տեղում: Եվ որպեսզի իրենց համար էլ ավելի բացահայտեն հայկական խոհանոցը որոշել էին տոներն անցկացնել Երևանում և այցելեցին նաև մեր ստուդիա:

Զույգը կիսվեց մեր ստուդիայում իրենց ապրած զգացողությունների մասին,և ինչպես նշեց Մելիսսան- <<Եթե մենք գտնեինք ժամանակի մեքենա և տեղափոխվեինք
մեր պատմական հայրենիքը, կլինեինք հենց այս տեսքով>> :