EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Պատմական Ակնարկ
22 Դեկտեմբերի, 2022
Գոգնոցը համշենցի կանանց հանդերձի անբաժանելի մասն էր։ Այս գոգնոց շրջազգեստի նման ծածկում էր գոտկատեղից մինչև ոտնաթաթերը։ Կապում էին առավոտյան հագնվելիս ու քանդում երեկոյան անկողին մտնելիս։ Գոգնոց կարվում էր հատկապես այդ նպատակով գործած 20—30 սմ լայնք ունեցող բրդե կտորից (վալա)։ Մեջքի շալ կամ գոտին մեծ մասամբ կապում էին տարեց ու ծեր կանայք, սակայն կային գյուղեր ու շրջաններ, որտեղ նման գոտին կանացի տարազի անբաժան մասն էր կազմում (Մալայի շրջան)։