EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Գույնի խորհուրդը հայոց մեջ
04 Սեպտեմբերի, 2024
Հայկական տարազախմբերում առկա գունային տարբերակները պատահական սկզբունքով չեն արվել: Այն ձևավորվել է ժողովրդի խորհրդանշանային, հոգևոր և արեալային մտածողության և գեղագիտական ճաշակի համապատասխան:
Գույնը զարդանախշն ընկալելու անհրաժեշտ միջոց է:
Գույնը՝ հավատալիք է, մոգական ու աներևութային բացահայտումներով։ Արդյո՞ք եղել են գույներ որոնք չեն կիրառվել կամ սակավ են կիրառվել,կա՞ր գույներ որոնք արգելված էր կրելը, ի՞նչ գունային խմբեր կա տարազի ստեղծման հիմքում, սպիտակը սգո թե՞ հարսնեկան գույն էր՝ այս հարցերի պատասխանը կգտնեք ազգագրագետ, դիզայներ Վահե Սեմա Քոթանյանի հեղինակային դասախոսության ընթացքում, որը կազմակերպվել է համատեղ Մարաշլեան ֆոտոատելիեի հետ։
Արդեն շուրջ 12 տարի է ֆոտոստուդիան զբաղվում է ազգային հագուստներով ֆոտոսեսիաների իրականացմամբ` խթանելով ինչպես ազգային հագուստների և մշակույթի տարածմանը, այնպես էլ ընտանեկան լուսանկարչության հին ավանդույթի վերականգմանը։
Մեծ սիրով կսպասենք ձեզ մեր ստուդիայում։
Միջոցառմանը մասնակցության արժեքը 5000 դրամ է։
Գրանցվելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք 091568260 հեռախոսահամարով։
Տեղերը սահմանափակ են