EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Պատմական հայաստանի ազգային հագուստներ։ Կարին։
12 Ապրիլի, 2019
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեզ մոտ շարունակվում են Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստների մասին վարպետաց դասերը: Այս անգամ մենք խոսելու ենք Կարինի տարազի մասին: Ապրիլի 22-ին Դուք կհյուրընկալվեք մեր ստուդիայում և մասնակցություն կունենաք անկրկնելի վարպետաց դասի: Մեր ծրագրի շրջանակներում ելույթ կունենա ՀՀ դիզայներների միության անդամ, դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ, դոցենտ Մալխասյան Քնքուշը: Նա կպատմի Կարինի տարազի մասին, որը լայն տարածում գտավ նաև Հայաստանի այլ շրջաններում: Այս տարազը առանձնանում է իր նրբագեղությամբ, յուրահատուկ, ծաղիկներով զարդարբած գլխի հարդարանքով և կարմիր գոգնոցով, որի վրա բնական թելերով ասեղնագործված է նուշի ֆորման: Բոլոր հյուրերին <<Մարաշլեան>> ատելիեի կողմից սպասվում է անակնկալ:

Մուտքն ազատ է:
Մանրամասն տեղեկությունների կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել 010568260, 091568260, 094069448 հեռախոսահամարներով կամ գրել photo.atelier.marashlyan@gmail.com էլ. հասցեին: