EN | RUS | ARM
EN | RUS | ARM
1954/2021 Լաուրա տատիկը ազգային հագուստով
11 september, 2021
20-րդ դարի 50-60-ական թվականներին Խորհրդային Հայաստանի շատ տարեց բնակիչներ նախընտրում էին տարազը և չէին շտապում իրենց ազգային հագուստը փոխել ժամանակակիցով ՝ շարունակելով տարազ կրել ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ հատուկ առիթներով: Այդ իսկ պատճառով ատելիեներում մնացին վարպետներ, ովքեր կարում էին ցանկացողների համար: 1-ին և 2 -րդ լուսանկարներում կարող եք տեսնել գորիսեցի տարեց կնոջ համար կարված տարազ: Սա գորիսեցի կնոջ ամենօրյա հագուստն է: Լաուրա տատիկը աշխատում էր այս ատելիեում, և հնարավորություն ուներ փորձելու տարազները որպես մոդել: Նա պատմում է, որ 1980 -ականներին հաճախ էր գնում Գորիս, որտեղ հանդիպում էր մարդկանց (հատկապես տարեց կանանց) ազգային հագուստով: