EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Ֆոտոսեսիա Միլանում
21 февраля, 2020
2017 թվականից մենք սկսեցինք ֆոտոսեսիաներ անցկացնել Հայաստանի սահմաններից դուրս: Սիմվոլիկ է, որ մենք սկսեցինք դա Արևմտյան Հայաստանից՝ նկարահանելով Անիում, Ախթամարում, Բասենում (Կարինի Երևանի և Վանի տարազներով): Հաջորդեցին Բոստոնի և Լոնդոնի նկարահանումները: Իսկ երեկ ֆոտոսեսիա անցկացրեցինք Միլանում: Զավեշտալի էր, որ աննցորդներից ոմանց թվում էր, թե դա Gucci -ի հավաքածուի ֆոտոսեսիան է: Շատերը մոտեցան մեզ, հարցրեցին հագուստի ծագման մասին, նշեցին, որ շատ գեղեցիկ է, նկարվեցին մեր մոդելի հետ և մեծ հետաքրքրությամբ հետևեցին ֆոտոսեսիայի ընթացքին: