EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Համշենցիներ, ովքեր են համշենցիները?
22 февраля, 2019
<<Մարաշլեան>> ֆոտոատելիեն հատուկ ուշադրություն է դարձնում Համշենի տղամարդու տարազի մուգ կապույտ և մանուշակագույն կտորնեերի ընտրությանը: Բոլորը հարցնում են, թե ինչու է այն այդքան տարբերվում Պատմական Հայաստանի մյուս շրջանների տարազներից: Այդ հարցի պատասխանը հնարավոր է գտնել պարզապես խորանալով պատմության մեջ, ուսումնասիրելով այդ շրջանի և այնտեղ ապրող մարդկանց յուրահատկությունները: Համշենը՝ որպես անկախ, պետական տարածք, ձևավորվել է XII դարում: 1840թ համշենցի վերջին իշխան Դավիթ II-ի օրոք, տարածքները կորցնելուց հետո, այն վերջնական անցավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ: XVIII դարից սկսած Համշենի հայերի հանդեպ թուրքացման և իսլամացման գործընթացները սրվում են , որը ազդում է ոչ միայն ավանդույթների պահպանման, այլ նաև ազգային հագուստի վրա: