EN | RUS | ARM
EN | RUS | ARM
<<Մարալեան>> ֆոտոատելիեի աշխարհագրությունը։ Ստուդիայի հնդկացի հյուրը։
25 февраля, 2019
Հայաստան եկած հյուրերի մեծ մասի ծրագրի մեջ մտնում է Գառնի, Գեղարդ, Տաթև և այլ վայրերի այցելություն, ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս։ Հիմա կարող ենք վստահ ասել, որ <<Մարաշլեան>> ֆոտոատելիեն դարձել է նման մի վայր, որտեղ ցանկանում է գտնվել ցանկացած ոք, ով հյուր է մեր երկրում։ Մեզ հաճելի է հյուրընկալել մարդկանց աշխարհի տարբեր երկրներից։ Թիլակը և իր ընտանիքը բացառություն չեն։ Նրանք մեզ մոտ են եկել հեռավոր և հեքիաթային Հնդկաստանից, մեզ մանկությունից շատ հայտնի Մումբայից, կամ ինչպես առաջ էին անվանում՝ Բոմբեայից։ Շփվելով ամուսինների հետ իմացանք, որ նրանք առաջին անգամ են Հայաստանում և նախատեսում են ամռանը ևս մեկ անգամ գալ։ Իսկ մենք անհամբերությամբ սպասում ենք նոր հանդիպումների։