EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Մեր մասին
<<Մարաշլեան>> ֆոտոատելիեն հիմնադրվել է 2013թ Էմմա Մարաշլյանի կողմից և առաջինն է Հայաստանում՝ մասնագիտացված հայկական ազգային և ռետրո հագուստներով ֆոտոսեսիաներ անցկացնելու մեջ:

90-ական թվականներին փոքրիկ Էմման ընտանիքի հետ մեկնեց Մոսկվա: Այնտեղ նա սովորեց դպրոցում, ավարտեց Բժշկական համալսարանը, աշխատեց իր մասնագիտությամբ. այդուհանդերձ նրա միակ հոբբին լուսանկարչությունն էր:
Մոտ տաս տարի առաջ նա որոշում կայացրեց և Մոսկվայում անցավ պրոֆեսիոնալ լուսանկարչության դասեր: Ամեն տարի Հայաստան գալիս, նա շրջագայում էր և նկարում իր հայրենիքը տարբեր անկյուններից: Բայց հաղթեց կադրում մարդ տեսնելու ցանկությունը:

2010թ Էմման, ընտանիքի հետ միասին, վերադարձավ Հայաստան և 3 տարի անց բացեց իր ֆոտոստուդիան: Ֆոտոատելիե ունենալու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ Էմման անձամբ ցանկացավ հայկական ազգային հագուստով ընտանեկան լուսանկար ունենալ: Պարզվեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաննորից դուրս կան շատ այլ ընտանիքներ, ովքեր երազում են նման լուսանկարների մասին:

Ֆոտոատելիեում անցկացվում են անհատական, ընտանեկան, խմբակային ֆոտոսեսիաներ՝ Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստներով: Այսօր ֆոտոատելիեն դարձել է զբոսաշրջիկների և տեղացիների ամենասիրված վայրերից մեկը Հայաստանում: Իսկ ընտանեկան լուսանկար ունենալու ավանդույթը նոր կյանք է ապրում, և շատ ընտանիքներում կարող ենք տեսնել լուսանկար մի քանի սերնդի ներկայացուցիչներով:
Մեր թիմը
Էմմա
Հիմնադիր
Ադելինա
PR մենեջեր
Լուիզա
Ադմինիստրատոր
Կրիստինա
Լուսանկարիչ
Ալբեր
Մշակող
Մրցանակներ