EN | RUS | ARM
EN | RUS | ARM
Բացառիկ նկարահանում Երեւանի պատմության թանգարանում «Yerevan Food Fest» փառատոնի հյուրերի համար
04 ноября, 2018
Նոյեմբերի 1-6-ը Երևանում տեղի ունեցավ «Yerevan Food Fest» փառատոնը, որը ուներ հատուկ ձևաչափ և նվիրվում էր Երևանի 2800-ամյակին։ Փառատոնի ղեկավաը Աննա Մազմանյանէ, ով արդեն հինգերորդ տարին է իր ջանասիրության շնորհիվ գաստրո տոնի է վերածում Երևանի առօրյան: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ տարբեր երկրներից ժամանած ռեստորանատերերի հետ: Երևանի լավագույն ռեստորանները, սրճարանները ներկայացրեցին իրենց համեղ և ախորժալի սեթ-մենյուները, անցկացվեցին գաստրո ֆիլմերի ցուցադրություններ, իսկ հատուկ հյուրերի համար Երևանի պատմության թանգարանում անցկացվեց գաստրո-էքսկուրսիա, որի ժամանակ էլ նրանք ունեցան հնարավորություն նկարվելու <<Մարաշլեան>> ֆոտոատելիեի տաղավաորում՝ 19-րդ դարի մթնոլորտում Երևանի հարսի հետ: Իսկ Ռուսաստանի ռեստորանների և հյուրանոցների նախագահ Իգոր Բուխարովը, ով ամենից շատն էր հետաքրքրված հայական տարազով, անձամբ հագավ լոռեցու տարազ և լուսանկարվեց: